ԵՄ դիտորդական առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել
Հումանիտար օգնությամբ բեռնված 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են: ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը նույնպես տեղում է: Այդ մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց «Լուրերի» թղթակիցը:
ԵՄ առաքելության ղեկավարը «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասել է, որ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով լինելու է Կոռնիձորի սահմանային հատվածում և շարունակելու է մնալ այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել: