Մեր աչքի առաջ տեղի է ունենում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավն Արցախում. Փալոն
Արցախում Ալիևի կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է մեր աչքի առաջ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։
«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է, և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունն այժմ անհասկանալի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է կոնգրեսականը։