65-ամյա կինը հումանիտար բեռի հետ փորձում էր հասնել Արցախ
65-ամյա Գալյա Ալեքսանյանը հումանիտար բեռի հետևից երեկ գնացել էր Կոռնիձոր գյուղի հայկական անցակետի մոտ՝ հույսով, որ ճանապարհը կբացվի, օգնության հետ ինքն էլ կանցնի, կգնա տուն։
«Ազատություն»-ը գրում է, որ 4 ամիս առաջ է կինը Ստեփանակերտից եկել Սյունիք 91-ամյա ծեր մորը տեսակցության ու մնացել փակ ճանապարհից այն կողմ։
Նա պատմել է, որ երեք երեխա, թոռներ ունի Ստեփանակերտում, ինքը չի կարողանում միանալ նրանց։
«Գրանցված ենք Կարմիր խաչի ցուցակում, որ պետք է տանեն, մինչև հիմա չեն տարել, սօպասում ենք։ Որ ես եկա, այդ տամոժնին չկար»,- ասել է տիկին Գալյան։
Նա նշում է՝ հայկական հողում չեն թողնում հայերին ապրել. «Եթե աշխարհը դա տեսնոմ է, պետք է այդ հարցը լուծի»։
Մանրամասն՝ «Ազատության» տեսանյութում։