Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է լույս աշխարհ բերել
ԱՄՆ Կալիֆորնիայից 35-ամյա Ջեքի Միլլեր Ջեյմսը կոմայի մեջ գտնվելիս առողջ երեխա է լույս աշխարհ բերել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է New York Post-ը։
Հղի կինը տառապում էր ուղեղի անևրիզմայով: Ջեքիին, որը տանը ուշագնաց է եղել, գտել է ամուսինը՝ Օսթինը։ Տղամարդը կնոջը շտապ տեղափոխել է հիվանդանոց։
Բժիշկները միաժամանակ երկու անհետաձգելի վիրահատություն են կատարել՝ նրան բժշկական հարկադիր կոմայի մեջ դնելով։ Կինը գլխուղեղի վիրահատության է ենթարկվել և շտապ կեսարյան հատում է կատարվել։ Այսպիսով ծնվել է առողջ աղջիկ:
«Եթե Ջեքին և երեխան մի քանի րոպե անց հասնեին հիվանդանոց, մենք, ամենայն հավանականությամբ, երկուսին էլ կկորցնեինք», – ասել են կնոջ քույրերը:
Ծնվելուց անմիջապես հետո աղջկան տեղավորել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա անցկացրել է 12 օր։ Ջեքին մեկ ամիս անցկացրել է արհեստական կոմայի մեջ։ Այս ընթացքում նա գլխուղեղի հինգ վիրահատություն է տարել։
Հուլիսի 2-ին հիվանդությունից ապաքինված կինը դուրս է բերվել կոմայից։ Նա վերամիավորվել է դստեր հետ, ով այս ամբողջ ընթացքում բժիշկների ու հարազատների հսկողության տակ էր։