Կինը լքել է ամուսնուն երկու լոլիկի պատճառով
Հնդկաստանում կինը դստեր հետ տնից դուրս է եկել այն բանից հետո, երբ ամուսինը երկու լոլիկով ընթրիք է պատրաստել։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ABP Live-ը։
Շանդոլ քաղաքի ճաշարանի սեփականատեր Սանդիպ Բուրմանը լրագրողներին պատմել է, որ լուրջ վիճել է կնոջ հետ այն բանից հետո, երբ նա առանց նրա թույլտվության ճաշատեսակի մեջ երկու լոլիկ է ավելացրել։
Հիասթափված, որ իր հետ չեն խորհրդակցել, կինը լքել է տղամարդուն՝ անչափահաս դստեր հետ թողնելով տունը։ Բուրմանը փորձել է գտնել նրանց, սակայն չի կարողացել եւ դիմել է ոստիկանություն։
Ոստիկանությունը հաստատել է, որ Բուրմանը դիմել է կնոջը՝ Աարտի Բուրմանին գտնելու համար։ Կնոջը գտել են քրոջ մոտ՝ Ումարիա քաղաքում։ Ոստիկանները նաև ասել են, որ կարողացել են համոզել զույգին խոսել։ Նրանց տեղեկություններով՝ Աարտի Բուրմանը խոստացել է տուն վերադառնալ։
Լոլիկի օգտագործումը թանկացումների պատճառով սկանդալ է առաջացրել։ Լոլիկը թանկացել է տեւական անձրեւներից հետո բերքի փչանալու պատճառով։