Հսկա աստերոիդ է մոտենում Երկրին
NASA-ն կանխատեսում է, որ Երկրին մոտ գտնվող մեծ աստերոիդը թռիչքի բարձր արագությամբ մոտենում է մեր մոլորակին: Այդ մասին գրում է Korrespondent-ը։
Փորձագետների կարծիքով՝ 2018 BG5 կոչվող աստերոիդը, որը հայտնաբերվել է 5 տարի առաջ, թռչում է դեպի Երկիր։ Դրա չափը գնահատվում է 55 մետր, ինչը համեմատելի է միջին չափի մարդատար ինքնաթիռի հետ։
Այս տիեզերական մարմինը պատկանում է Ապոլոս կոչվող աստերոիդների խմբին, որոնք Արեգակի շուրջ իրենց պտույտի ընթացքում անընդհատ հատում են Երկրի ուղեծիրը և կարող են թռչել դեպի մոլորակը։
«Այժմ 2018 BG5 աստերոիդը շտապում է տիեզերք 30 հազար կմ/ժ զարմանալի արագությամբ: Այս աստերոիդը Երկրին ամենամոտ կլինի հինգշաբթի՝ հուլիսի 27-ին: Սա նշանակում է, որ այն պետք է թռչի մոլորակի կողքով 4,1 միլիոն կմ հեռավորության վրա:
Սակայն այս աստերոիդի մեծ չափերը և տիեզերական առումով Երկրին նրա հարաբերական մոտ գտնվելն այն պոտենցիալ վտանգավոր են դարձնում: 2018 BG5-ի նման աստերոիդի անկումը կարող է զգալի վնաս պատճառել հարվածի վայրում, թեև դա չի հանգեցնի համաշխարհային աղետի։
Գիտնականները կարծում են, որ Երկրի վրա ողջ կյանքը ոչնչացնելու համար անհրաժեշտ է, որ առնվազն 96 կմ լայնությամբ աստերոիդը մխրճվի մոլորակի մեջ»,- ասել են գիտնականները։