Դերասան Քևին Սփեյսին արդարացվել է
Դերասան Քևին Սփեյսին, որը մեծ հայտնիություն է ձեռք բերել «Յոթ» (Se7en) ֆիլմից, Լոնդոնի դատարանի երդվյալ ատենակալների կողմից անմեղ է ճանաչվել չորս տղամարդու նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու գործով: Այս մասին գրել է Reuters-ը։
Ավելի քան 12 ժամ խորհրդակցելուց հետո ատենակալների խումբն արդարացրել է օսկարակիր ամերիկացի դերասանին ինը մեղադրանքներից, այդ թվում՝ սեռական ոտնձգության, առանց համաձայնության սեքսուալ գործունեության ստիպելու և անձին ներթափանցող սեռական գործունեության ստիպելու համար:
Սփեյսին սկսել է լաց լինել ու «շնորհակալություն» է հայտնել ատենակալներին։
4 շաբաթ տևած դատավարության ընթացքում երդվյալ ատենակալներին դատախազները հայտնել են, որ դերասանը ագրեսիվորեն բռնաբարել է տղամարդկանցից երեքին 2004-ից 2013 թվականներին Բրիտանիայում տեղի ունեցած միջադեպերի ժամանակ, երբ նա աշխատում էր Լոնդոնի Old Vic թատրոնում:
Չորրորդն ասել է, որ Սփեյսին օրալ սեքս է արել նրա հետ։
Դերասանը հերքել է այս մեղադրանքները։