Ուկրաինայի ԶՈՒ-ի 7 զինծառայողներ չորեքշաբթի օրը կամովին հանձնվել են ՌԴ զինվորականներին
Ուկրաինայի զինված ուժերի յոթ զինծառայողներ Դնեպրի կղզային գոտում կամովին հանձնվել են Ռուսաստանի Դաշնության զինվորականներին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Խերսոնի շրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, գրել է ТАСС-ը։
«Այս գիշեր Դնեպրի խմբավորման զինծառայողների շնորհիվ կղզու գոտուց գերի են ընկել Ուկրաինայի զինված ուժերի յոթ մարտիկ։ Ինչպես հայտնի է, նրանցից երկուսը Նիկոլաև քաղաքից են»,- ասել է նա։