Ռեալի լեգենդ Իսկոն տեղափոխվել է Բետիս
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Իսկոն տեղափոխվել է «Ռեալ Բետիս»։ Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Իսկո Ալարկոնը, որը չէր խաղացել նոյեմբերի 13-ից և «Սևիլիայից» իր վիճահարույց հեռանալուց հետո, ի վերջո նորից ակումբ է գտել՝ հունվարին Բեռլինի «Յունիոնին» գրեթե միանալուց հետո:
Մադրիդյան ակումբի կազմում Իսկոն 5 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3 անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, 4 անգամ՝ Աշխարհի ակումբային գավաթը, 3 անգամ՝ ՈՒԵՖԱ-ի սուպեր գավաթը, 1 անգամ՝ Իսպանիայի գավաթը, 4 անգամ՝ Իսպանիայի սուպեր գավաթը։