Ավստրալիայում սատկել են ափ նետված ավելի քան 50 կետեր
Ավստրալիայում ափ են նետվել եւ սատկել ավելի քան 50 կետեր, տեղեկացրել է այգիների եւ վայրի բնության պահպանության ծառայությունը։
Հուլիսի 25-ին 60-70 կլորագլուխ կետերից բաղկացած վտառը ափ է նետվել Ավստրալիայի արեւմտյան ափին։ Մինչ այդ տեղեկություն էր ստացվել այն մասին, որ կլորագլուխ կետերը խիտ խումբ են կազմել լողափից 150 մետր հեռու։ Այնուհետեւ կետերը սկսել են ափ նետվել։
Առկա տեղեկատվության համաձայն՝ ափին սատկել է 51 կետ։ Այգիների եւ վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները կամավորականների հետ միասին փորձում են փրկել 46 կետի։