Ուկրաինան նոր ծովային դրոն է ներկայացրել
Ուկրաինական արտադրության MAGURA V5 վերջրյա դրոնը առաջին անգամ ներկայացվել է Ստամբուլի International Defence Industry Fair (IDEF 2023) միջազգային պաշտպանական ցուցահանդեսում։
Ինչպես նշել է «Промышленный Портал» ինտերնետ-ռեսուրսը, ծովային դրոնը կարող է կրել 320 կիլոգրամ օգտակար բեռ 450 ծովային մղոն (մոտ 833 կիլոմետր) հեռավորությամբ։ Անօդաչուն կարող է զբաղվել հետախուզմամբ, պարեկմամբ, որոնողափրկարարական աշխատանքներով, նավերի պահպանությամբ եւ կատարել մարտական առաքելություններ։