Գերմանիայի նախկին կանցլեր Մերկելի ամուսինը թողել է, որ երեկոյան զգեստ հագած կինը թրջվի անձրեւի տակ. Bild
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը ստիպված է եղել գերմանացի հայտնի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների երաժշտության ամենամյա փառատոնի ժամանակ թրջվել անձրեւի տակ, փառատոնն անցկացվում էր Բայրոթում, գրել է Bild-ը։ Պարբերականի տեղեկացմամբ՝ քաղաքական գործչի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը, հովանոցը չի կիսել կնոջ հետ, չնայած հորդառատ անձրեւին։
«Անձրեւը Բայրոթում խուլիգանություն է անում։ Լինի [Բավարիայի վարչապետ] Մարկուս Զյոդերը, թե Մերկելի ամուսինը՝ Յոահիմ Զաուերը. նրանք հովանոցները պահել էին միայն իրենց վրա»,- նշվել է հաղորդագրությունում։
Ինչպես նշել է Bild-ը, տղամարդիկ իբր աննրբանկատ են գտնվել միջոցառումից առաջ, ինչը հանգեցրել է տարօրինակ իրավիճակի, քանի որ նրանց կանայք, այդ թվում Մերկելը, երեկոյան զգեստներով են եւ հայտնվել են անձրեւի տակ։ Բայց Reuters-ի ֆոտոշարքն այդ փառատոնից փոքր-ինչ այլ պատկեր է ներկայացնում՝ ցույց տալով, որ Գերմանիայի այդ նույն նախկին կանցլերն իրականում սեփական հովանոց ունի։