Լացիոն ընտրություն է կատարել Զախարյանի և Կամադայի միջև
«Լացիոն» շարունակում է աշխատել Արսեն Զախարյանի տրանսֆերի վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իտալական ակումբը «Դինամոյի» հետ պայմանավորվել է կիսապաշտպանի տրանսֆերի շուրջ 10+4 միլիոն եվրոյի դիմաց։ Իտալական ակումբը բանակցում էր նաև ազատ գործակալի կարգավիճակ ունեցող Դայչի Կամադայի հետ։ ԵՏՄ անդամ չհանդիսացող խաղացողների սահմանափակումների պատճառով «Լացիոն» կարող է պայմանագիր կնքել միայն այս խաղացողներից մեկի հետ:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի տվյալներով՝ ակումբը ընտրություն է կատարել հօգուտ Զախարյանի։ «Արծիվները» բանակցություններ են վարում «Դինամոյի» հետ վերջնական համաձայնության գալու համար:
Նախորդ մրցաշրջանում Արսենն անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։