«Հրապարակ». ՔՊ-ում Տիգրան Ավինյանին վերահսկող աչք ու փոխարինող ունեն
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին դիտարկում են քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում։ Եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա նա կնշանակվի այդ պաշտոնին՝ փաստացի քաղաքապետարանում դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ հավանական փոխարինողը։ Փամբուխչյանը Փաշինյանի հավատարիմներից է համարվում եւ հենց նրա առաջարկով է նշանակվել նախընտրական շտաբի պետ:
ՔՊ նիկոլական թեւն անգամ հույս ունի, որ Ավինյանն ընտրություններից հետո, հասկանալով, որ անգլիական թագուհու կարգավիճակ ունի, հրաժարական է տալու՝ քաղաքային իշխանությունը թողնելով Փամբին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում