Նորվեգիայի ապագա արքան խոսել է իր երազանքի աշխատանքի մասին
Նորվեգիայի թագաժառանգ արքայազն Հաակոնը հարցազրույցներից մեկում պատմել է, թե ինչ աշխատանք կընտրեր, եթե չլիներ երկրի ապագա թագավորը։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Royal Central-ը։
Նորվեգիայի գահաժառանգը իր հիսուներորդ տարեդարձին նվիրված հեռարձակման ժամանակ կիսվել է իր երազանքներով և խոստովանել, որ եթե հնարավորություն ունենար, կզբաղվեր սերֆինգով:
«Մարդիկ հաճախ ինձ հարցնում են, թե ինչ կանեի, եթե չլինեի թագաժառանգը: Հետո ես պրոֆեսիոնալ սերֆինգիստ կլինեի և համաշխարհային շրջագայություն կանեի: Հիմա հավանաբար նախկին մարզիկ կլինեի, քանի որ գրեթե հիսուն տարեկան եմ»,-ասել է նա։