Պաշտոնական․ Բելգիացի պաշտպանը տեղափոխվեց Ա Սերիա
«Ուոթֆորդի» պաշտպան Քրիստիան Կաբասելեն տեղափոխվել է «Ուդինեզե», հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
32-ամյա բելգիացին պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։
Կաբասելեն «Ուոթֆորդում» հանդես էր գալիս 2016 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 166 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Կաբասելեն երկու հանդիպում է անցկացրել Բելգիայի հավաքականի կազմում, փոխանցում է ArmSport.am-ը։