Բավարիան կողմնորոշվել է նոր դարպասապահի հարցում
«Բավարիան» հետաքրքրված է «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայայի ծառայություններով: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբներն արդեն բանակցություններ են վարում։ Ռայան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «մեղուների» հետ, իսկ լոնդոնցիները պատրաստ են վաճառել իրենց դարպասապահին։
Ռայայի տրանսֆերին հավակնում են նաև «Տոտենհեմը» և «Չելսին»:
Այնուամենայնիվ, «Բավարիան» այս պահին ֆավորիտ է համարվում «Բրենտֆորդի» դարպասապահի տրանսֆերի համար պայքարում, փոխանցում է ArmSport.am-ը։