Հոգեբաններն ուշանալու սովորությունը մի հիվանդության ախտանիշ են անվանել
Հոգեբաններն ու հոգեկան առողջության մասնագետները բացատրություն են գտել, թե ինչու որոշ մարդիկ չեն կարողանում ժամանակին ներկայանալ և հետևողականորեն բաց են թողնում վերջնաժամկետները: Հոգեբաններ Ռոբերտ Քոմոնի և Ելենա Թուպրնիի, ինչպես նաև հոգեթերապևտ Սյու Սմիթի կարծիքը փոխանցում է Daily Mail-ը։
Ռոբերտ Քոմոնը կարծում է, որ ուշանալու և ժամկետները բաց թողնելու սովորությունը հաճախ շփոթում են ծուլության կամ հիմարության հետ: Իրականում, նրա կարծիքով, ոմանք իսկապես չեն կարողանում ճիշտ բաշխել առաջադրանքները և գնահատել, թե որքան ժամանակ է պահանջվում դրանք կատարելու համար։
Հոգեթերապևտ Սյու Սմիթը հավելել է, որ ժամկետները չպահպանելը կոչվում է «ժամանակային կուրություն»:
Ըստ նրա՝ այս վիճակը ախտորոշում չէ, բայց կարող է լինել ուշադրության դեֆիցիտի հիպերակտիվության խանգարման ախտանիշ կամ կարող է ինքնուրույն ի հայտ գալ, օրինակ, մանկական տրավմայի պատճառով։
Հոգեբան-խորհրդատու Ելենա Տուրոնին վստահ է, որ «ժամանակային կուրությունը» կարող է լրջորեն վնասել մարդուն, ուստի խորհուրդ է տվել օգնություն խնդրել հոգեթերապևտից։ Եթե երեխան տառապում է նման պահվածքից, մասնագետները ծնողներին խորհուրդ են տվել չնախատել նրան, այլ նրա հետ միասին մանրամասն առօրյան կազմել և օգնել կողմնորոշվել, փոխանցում է Shantnews.am-ը։