«Շենումը ոչինչ լի, մի կարտոշկա եփումին, խյոխան ուտումա, գյուդում ընք, որ կոշտա, բա էն քաղաքին, ասֆլատին ապրո՞ղը»․ Արցախցի կինը՝ հոգսերի ու աշխարհի անարդարության մասին (Տեսանյութ)
Շրջափակված Արցախում խնդիրներն ամենուր են: Գյուղացին իր չարչարանքի արդյունքում կարողանում է գոնե ինչ-որ բան ստեղծել ու յոլա գնալ:
Արցախի Հանրային հեռուստատեսության նկարահանող խումբն օրերս Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում է եղել: Գյուղի առօրյային ու գյուղացու հոգսերին է ծանոթացել:
Տեսանյութի՝ Ստեփանակերտից հարս գնացած հերոսուհին գիշեր-ցերեկ աշխատելով է միայն կարողանում ծայրը ծայրին հասցնել: Իր հոգսերի մեջ քաղաքում բնակվող հայրենակիցների մասին էլ չի մոռանում: Սակայն, նրանց աջակցելու հնարավորություն չունի:
«Շենումը ոչինչ լի, մի կարտոշկա եփումին, խյոխան ուտումա, գյուդում ընք, որ կոշտա, բա էն քաղաքին, ասֆլատին ապրո՞ղը», - արցախցի կինը խոսել է հոգսերի ու աշխարհի անարդարության մասին։