Մեկ օրում գրանցվել է 11 ՃՏՊ, 3 մարդ զոհվել է
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 60 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 9-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, ֆիզիկական ներգործության, անձնական ունեցվածքի գողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության ու թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, համարժեք նյութերի կամ պրեկուրսորների մաքսանենգության՝ 5-ական, ընտանեկան բռնության՝ 2, սպանության փորձի, հոգեկան ներգործության, մարդու առևանգման, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, կողոպուտի, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, ծառերը թփերը ապօրինի հատելու և պաշտոնատար անձի կոչումը կամ լիազորությունները ինքնակամ յուրացնելու կամ նրա համազգեստը կամ վկայականը օգտագործելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 3 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: