Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Ադանա նահանգի Քոզան շրջանում հուլիսի 25-ի առավոտյան 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է թուրքական NTV-ն։
Թուրքիայի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման վարչության փոխանցմամբ՝ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 11,27 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ չեն գրանցվել, բայց Քոզանում և հարակից մի քանի շրջաններում, որտեղ նույնպես ցնցումներ են եղել, որոշ շինություններ վնասվել են․ դրանց պատերին ճաքեր են առաջացել։