Կամերունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 37-ի
Կամերունի Դուալա քաղաքում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 37-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով տեղի իշխանության ներկայացուցչին և հրշեջ ծառայության մի աշխատակցի։
Եվս 21 մարդ վիրավորվել է, նրանցից 5-ը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Ավելի վաղ հաղորդվել էր 33 զոհի մասին:
Պատահարի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը։ Չորսհարկանի բնակելի շենքը փլվել է կողքին գտնվող միհարկանի տան վրա: Պատահարի պատճառի մասին չի հաղորդվում: