Ոչ ոք չունի և ժողովրդի կողմից չի ստացել մանդատ հանձնելու Արցախը, որոշելու Արցախի ճակատագիրը. Տիգրան Ներսիսյան
ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը միացել է «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին։ Նա կոչ է անում հայրենակիցներին միանալ ստորագրահավաքին, համոզված է՝ եթե լինենք միակամ, պինդ ու համախմբված՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում։
«Ամեն ինչ շատ հստակ է ու պարզ, համենայնդեպս, ինձ համար՝ Արցախը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։
Հայոց ցեղասպանությունը կատարված փաստ է և անժխտելի է։ Ոչ ոք չկա, որ կարողանա իր ստորագրությամբ, իր կամքով, իր ցանկությամբ Արցախը հանձնել կամ ժխտել Հայոց ցեղասպանությունը։
Չկա որևէ պաշտոնյա Հայաստանում, չկա որևէ բարձր դիրք ունեցող մարդ, որը կարող է իր ստորագրությամբ իր որոշմամբ հանձնել Արցախը կամ ժխտել Հայոց ցեղասպանությունը։
Ոչ ոք չունի և ժողովրդի կողմից չի ստացել մանդատ հանձնելու Արցախը, որոշելու Արցախի ճակատագիրը։ Չկա այդպիսի բան»,- ասում է Տիգրան Ներսիսյանը «Հայաքվեի» կայքում հրապարակված տեսանյութում։