Կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին․ Արցախի պետնախարար
Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը կոչ է արել մասնակցել այսօր նախատեսված զուգահեռ հանրահավաքներին։
«Սիրելի հայրենակիցներ,
Ինչպես արդեն հայտարարել էինք, այսօր ժամը 20:00-ին տեղի է ունենալու համաժամանակյա հավաք Ստեփանակերտի «Վերածննդի» և Երևանի «Ազատության» հրապարակներում:
Հավաքը բացվելու է Երևանի «Ազատության» հրապարակից՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Եպիսկոպոս Աբրահամյանի պատգամաց խոսքով և ապաշխարհության աղոթքով:
Մեկ անգամ ևս կոչ եմ անում բոլորին մասնակցել հավաքին, որպեսզի համաժողովրդական շարժման ու հայ ժողովրդի անունից համոզիչ մեր պահանջն ուղղենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին ու համայն հայությանը:
Մեր միասնականությունն ու ազգային զարթոնքը լինելու է»,- գրել է Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում: