Իսրայելում մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարների ամբոխին
Ավտոմեքենան մխրճվել է ցուցարարների ամբոխի մեջ, երեք մարդ վնասվածքներ է ստացել։ Ցուցարարները փակել էին Իսրայելի Քֆար Սաբա քաղաքի կենտրոնական շրջանի մայրուղին։ Ինչպես տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է իսրայելական ոստիկանությունը։
Ոստիկանության տվյալներով՝ վրաերթի մեջ կասկածվողն արդեն կալանավորվել է։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է ավտոմեքենան միտումնավոր հարվածում ցուցարարներին, որոնք փակել էին 533 խճուղին՝ ի նշան կառավարության դատական բարեփոխման դեմ բողոքի։
Աղբյուրը՝ news.am