Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարն ընդհատել է այցը Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիեւը, որը Թուրքիայում էր՝ մասնակցելու համար պաշտպանական արդյունաբերության IDEF-2023 միջազգային ցուցահանդեսին, նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով ընդհատել է այցը եւ վերադարձել է Բաքու ու շտապ մեկնել Շիրվան։ Այս մասին haqqin.az-ին տեղեկացրել են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում։
Մադաթ Ղուլիեւը եւ նախարարության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքի դատախազն այցելել են պատահարի վայր եւ մանրամասն տեղեկություն ստացել։ Նրանք նաեւ հիվանդանոցում այցելել են միջադեպից տուժած Սաբինա Շաքարովային, բժիշկները նրանց պատմել են կնոջ վիճակի մասին։ Այնուհետեւ Մաթաթ Ղուլիեւը հանդիպել է Մեհման Ահմեդովի, որը զոհվել էր գործարանում տեղի ունեցած պայթյունից, հարազատների հետ եւ նրանց հայտնել իր ցավակցությունները։
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Շիրվան-Արազի գործարան» ՍՊԸ-ում տեղի էր ունեցել պայթյուն պայթուցիկ նյութի ռեդուկտորի սեղմումից, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել էր, մեկ հոգի ձեռքի վնասվածք էր ստացել։
Աղբյուրը՝ news.am