Էրդողանը կրկնել է, որ պատրաստ է «իրենից կախված ամեն ինչ անել» ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար
Թուրքիան այսուհետ եւս պատրաստ է ջանքեր գործադրել ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, համապատասխան առաջարկները հանձնվել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ազգին ուղղված տեսաուղերձում՝ կառավարության նիստից հետո, որը տեղի էր ունենում նրա նախագահությամբ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Էրդողանը հիշեցրել է, որ Զելենսկու հետ հանդիպել է հուլիսի 7-ին Ստամբուլում։ «Մենք նրա հետ քննարկել ենք մեր օրակարգում գտնվող հարցերը։ Մասնավորապես, ներկայացրել ենք մեր առաջարկները պատերազմի վերաբերյալ, որը շարունակվում է ավելի քան 500 օր, նորից տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք մեզանից կախված ամեն ինչ անել այս ուղղությամբ»,- նշել է Թուրքիայի նախագահը։
Ուկրաինայում կարգավորման հեռանկարները Էրդողանը Զելենսկու հետ քննարկել է նաեւ հուլիսի 21-ին հեռախոսով։ Անկարայի առաջարկների մանրամասներն առայժմ չեն նշվում։