Իսրայելի խորհրդարանն ընդունել է դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը
Իսրայելի խորհրդարանը երկրորդ և երրորդ ընթերցմամբ հաստատել է դատական բարեփոխումների շրջանակներում առաջին օրինագիծը, որը զանգվածային ցույցերի ալիք էր բարձրացրել։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Jerusalem Post պարբերականից, ընդդիմության 56 պատգամավորները բոյկոտել են վերջին քվեարկությունը և հեռացել նիստերի դահլիճից։
Փաստաթղթին կողմ է արտահայտվել 120-տեղանոց Քնեսեթի 64 պատգամավոր, որոնք ներկայացնում են իշխող կոալիցիան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, օրինագծի շուրջ քվեարկությունից առաջ և դրա ընթացքում բազմաթիվ ցուցարարներ բողոքի ակցիաներ են իրականացրել։ Կան ձերբակալվածներ։