Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին ամուսնալուծվում են
Համացանցում և մամուլում տարածվել են արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի բաժանման մասին լուրեր։ Այս մասին հայտնել են մի շարք բրիտանական լրատվամիջոցներ։
Սասեքսի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ պատճառը փողն է: Իսկապես, Spotify հոսքային ծառայության հետ պայմանագրի խզումից հետո արքայազն Հարրիի և Մարքլի ֆինանսական խնդիրները մեծացել են։ Զույգն, ընդ որում, ապրում է շքեղ առանձնատանը և մեծ գումարներ է ծախսում անձնական պաշտպանության վրա։
Թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ Հարրին սկսել է նամակագրություն հաստատել իր հոր և եղբոր հետ։ Արքայազնը լրջորեն մտածում է Բուքինգհեմյան պալատ վերադառնալու մասին։ Նա նույնիսկ առաջարկել է կնոջը միասին վերադառնալ Լոնդոն, սակայն Մարքլին չի ուրախացրել նման գաղափարը։
Բայց նաեւ կարծիք կա, որ թագավորական ընտանիքում հարաբերություններն այնքան են սրվել, որ Հարրիի վերադարձի մասին խոսք լինել չի կարող։
«Հարրին իր տեղը չի գտնում Մեգանի շքեղ աշխարհում, նա պետք է գտնի իրեն»,- ասել է աղբյուրը։
Նաև խոսակցություններ կային, որ Մարքլն արդեն ամուսնալուծության հայց է ներկայացրել։ Նա պահանջում է երեխաների խնամակալությունը և 80 միլիոն դոլար արքայազն Հարրիից։ Զույգը հերքել է այս տեղեկությունը։ Բայց միևնույն ժամանակ, շատ շուտով Հարրին երկար ժամանակով կմեկնի Աֆրիկա՝ նոր վավերագրական ֆիլմի նկարահանումների համար։ Մեգանը չի պատրաստվում ամուսնու հետ մեկնել Աֆրիկա։ Նա նախընտրել է երեխաների հետ մնալ Կալիֆորնիայում: