Էրդողանը հայտարարել է, որ Զելենսկու հետ քննարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղիները
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկու հետ քննարկել է ուկրաինական հակամարտության կարգավորման ուղիները, Անկարան պատրաստ է նպաստել հակամարտության կարգավորմանը։
«Հուլիսի 7-ին մենք հյուրընկալեցինք Ուկրաինայի նախագահ պարոն Զելենսկուն և նրա հետ քննարկեցինք օրակարգային հարցեր: Նրա հետ կիսվեցինք ավելի քան 500 օր շարունակվող պատերազմի ավարտի վերաբերյալ մեր տեսակետներով և ընդգծեցինք, որ պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,- ասել է Էրդողանը կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում։