Հիասթափված եմ այս իշխանությունից, բայց այլընտրանք առայժմ չեմ տեսնում. Հովհաննես Ազոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018 թվականի հեղափոխությանը ակտիվ մասնակցած դերասան Հովհաննես Ազոյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասաց, որ իր սպասելիքները չեն արդարացել։
Պատասխանելով հարցին՝ արդյոք դեռ գործող իշխանությունների կողմնակի՞ցն է, Ազոյանն ասաց, որ հիասթափված է։ «Հեղափոխության արդյունքը նույնիսկ բավարար չեմ համարում, ցավով եմ սա ասում։ Բնականաբար, հիասթափված եմ այս իշխանություններից։
Այս իշխանությունը կորցրել է իրականության ու պատասխանատվության զգացողությունը, բայց նրանց փոխարինելու այլընտրանք առայժ չեմ տեսնում»,- ընդգծեց Ազոյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։