Խալաֆ Խալաֆովն ազատվել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի պաշտոնից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Խալաֆ Խալաֆովին ազատել է երկրի փոխարտգործնախարարի պաշտոնից՝ նշանակելով հատուկ հանձնարարություններով իր ներկայացուցիչ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Համապատասխան հրամանները հրապարակված են Ադրբեջանի նախագահի կայքում:
Խալաֆովը 1997 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի փոխարտգործնախարարի պաշտոնը։ 2019 թվականին նրան են վստահվել նաև սահմանների և Կասպից ծովի հարցերով Հանրապետության նախագահի հատուկ ներկայացուցչի պարտականությունները։
Մեկ այլ հրամանով Խալաֆ Խալաֆովը նշանակվել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարություններով։