Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «քաղաքական կեղծավորության» մեջ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել է «քաղաքական կեղծավորության մեջ»։
«Երկիր, որն արգելում է կորսիկերենը, որը բռնի կերպով ճնշում է Կորսիկայի ինքնորոշման շարժումը: Նրանք հանդես են գալիս Ղարաբաղում հայերի «ինքնորոշման» օգտին. Ինչպե՞ս կարող է դա լինել»,- ասել է Ալիևը չինական China Media Group մեդիա կորպորացիայի հետ հարցազրույցում։
«Պատերազմի ժամանակ, երբ նրանց քաղաքական ագրեսիան դուրս էր բոլոր սահմաններից, ես ասացի, որ եթե ուզում են ինչ-որ տեղ ունենալ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», կարող են ունենալ իրենց տարածքում։ Օրինակ՝ Մարսելի շրջակայքում, որտեղ շատ հայեր են ապրում։ Թող այնտեղ հայտարարեն «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն», մենք էլ կճանաչենք։ Այս երկիրը դեռ շարունակում է իր գաղութային քաղաքականությունը։ Նայեք Մայոտ կղզուն, որը ֆրանսիական գաղութ է. դեպի Նոր Կալեդոնիա, որը նույնպես ֆրանսիական գաղութ է։ Իսկ նրանք խոսում են մարդու իրավունքների մասի՞ն: Սա քաղաքական կեղծավորություն է»,- ասել է Ալիևը։
Աղբյուրը՝ news.am