Շիրակի մարզը պատրաստվում է Համահայկական ամառային 8-րդ խաղերին
Օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա Գյումրիում՝ քաղաքային մարզադաշտում։
Շիրակի մարզում նախատեսվում են կազմակերպել նաև խաղերի ծրագրում ընդգրկված որոշ մարզաձևերի մրցումներ։
Միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։