Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է դադարեցնելու հումանիտար աղետը. Արցախի ՄԻՊ
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Թվիթերի միջոցով դիմել է միջազգային կառույցների ղեկավարներին։
«Միջազգային հրատապ միջամտությունը հրամայական է՝ դադարեցնելու հումանիտար աղետը»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը։
Նրա հրապարակել է նաև լուսանկարում, որտեղ նշված է հացի համար հերթագրված անձանց անվանացանկը։ Լուսանկարի վրա գրված է, որ վառելիք չլինելու հետևանքով հացը չի հասնում խանութներ։ Մարդիկ ստիպված են առավոտից երկարատև հերթեր կանգնել՝ օրվա հացը ձեռք բերելու համար։
Հիշեցնենք, որ արդեն 225 օր է Ադրբեջանն ապօրինի փակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։