Ադրբեջանական դիրքերից հերթական անգամ կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
Հուլիսի 24-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի Շոշի բաժանմունքից հաղորդում է ստացվել այն մասին, որ ժամը 11:20-ի սահմաններում, Մարտունու շրջանի Գիշի համայնքի բնակիչ Ա. Մ.-ն (ծնված 1959թ.) իրեն պատկանող տրակտորով, Շոշ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում, երբ ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային տարբեր տեսակի զենքերից կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ զինադադարի խախտման հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել։
Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին։