Բացառիկ լուսանկարներ. իրավապահները մտել են Ներքին Գետաշեն համայնք. փնտրում են Մատուռի մոտ հայտնաբերված երեխայի մորը
Իրավապահները մտել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնք ու փնտրում են Մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի մորը։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները հանել են տվյալներ, որ համայնքը ունի մոտ 2000 բնակիչ ու այս պահին իրականացվում է մեծածավալ աշխատանք պարզելու, թե համայնքի բնակիչներից ում տանն է հղի եղել։ Ավելին քննվում է նաեւ այլ վարկած, որ միգուցե հարակից գյուղից է եղել ծննդկանը։
Նկատենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություններ չկատարելը, որը առաջացրել է ծանր հետեանք պատժվում է 1-4 տարի ժամկետով։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարևանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ և «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար,որի կյանքը փրկել չհաջողվեց։
Լուսանկարնեը՝ ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում։