Մեսսին «Ինտեր Մայամիում» նորամուտի հանդիպման խաղաշապիկը ինքնագրով նվիրել է Քիմ Քարդաշյանի որդուն
Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին ամերիկյան «Ինտեր Մայամիում» նորամուտի հանդիպման խաղաշապիկը ինքնագրով նվիրել է ամերիկահայ հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանի որդուն՝ 8-ամյա Սեյնթին։
Նրանք Մայամիում տրիբունայից հետևել են «Ինտեր Մայամիի» և մեքսիկական «Կրուս Ասուլի» հանդիպմանը ԱՄՆ-ի և Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկությունում:
«Ինտեր Մայամին» Մեսսիի 90+4 րոպեին խփած գեղեցիկ գոլի շնորհիվ հաղթել էր 2:1 հաշվով, փոխանցում է Shantnews.am-ը։