Բարձրահարկ շենքի պատուհանից երեխան օդամղիչ հրացանից կրակել է անցորդների ուղղությամբ
Սարդ-մարդու դիմակով տղան Տոմսկի բարձրահարկ շենքի պատուհանից կրակել է մանկասայլակներով անցորդների, տարեց մարդկանց ու կենդանիների վրա։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Регион 70.Томск» Telegram ալիքը։
Միջադեպը նկարահանել է տեղի բնակչուհին. նա շան հետ զբոսնելիս է եղել, երբ պլաստիկ գնդակը դիպել է կենդանու կողքին։ Չորրորդ հարկի բաց պատուհանում նա նկատել է փոքրիկ երեխայի, ով կրակում է անցորդների վրա։
«Նա կրակում էր մանկասայլակների վրա, փորձեց կրակել երկու տատիկի վրա։ Փոքր երեխա է, չորս տարեկան է»,- ասել է կինը։
Տեսանյութի հեղինակը նշել է, որ տղան սենյակում մենակ չի եղել, նրա կողքին եղել է մայրը, ով հետևել է, թե ինչպես է որդին կրակում կենդանի թիրախների ուղղությամբ։