ՊՍԺ-ն բանակցություններ է վարում Քեյնի հետ
«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը շարունակում է բանակցություններ վարել «Պարի Սեն Ժերմենի» հետ, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը վերջերս կապ է հաստատել անգլիացի հարձակվողի հետ տրանսֆերի հարցով։ Հաղորդվում է, որ ակումբները լավ հարաբերությունների մեջ են, ինչը կարող է հեշտացնել գործարքը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» 100 միլիոն եվրո է առաջարկել «Տոտենհեմին» 29-ամյա անգլիացու համար։
2022/23 մրցաշրջանում Քեյնը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, փոխանցում է ArmSport.am-ը։