Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև մեր հավաքականի ամենաբարձրահասակ մարզիկը
Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև մեր հավաքականի ամենաբարձրահասակ մարզիկը` 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:
Բուլղարացի Ստոյան Պետրովի հետ մենամարտում մեր մարզիկը շատ լավ օգտագործեց իր ֆիզիկական տվյալներն ու մի քանի անգամ գերազանցեց մրցակցին։ 3-րդ ռաունդում Ղահրամանյանը նաև նոկդաունի ենթարկեց բուլղարացի բռնցքամարտիկին: