Ռմբակոծվել է Օդեսայի Վերափոխման տաճարը
Ուկրաինական լրատվամիջոցներն այսօր տեղեկացրել են ՌԴ զինուժի կողմից Օդեսայի Սպասո-Պրեոբրաժենսկի (Վերափոխման) տաճարի ռմբակոծության մասին, ինչի հետևանքով վնասվել է տաճարի մի հատվածը։
Սակայն ՌԴ պաշտպանության գերատեսչությունը հերքում է այդ լուրը, պնդելով , որ տաճարը վնասվել է ուկրաինական զինուժի անհաջող հակահարվածի հետևանքով, քանի որ ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերը սովորաբար տեղակայված են լինում բնակելի հատվածներումում։