Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցինք հայորդիների հիշատակին․ ՊՆ նախարար
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ներկա եմ գտնվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը», Ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին:
ԵԿՄ 30-ամյակի առթիվ այցելել ենք նաև Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին», գրառման վերջում տեղեկացրել է նախարարը: