Վիրաբույժները տղամարդու թոքերում փշատերև ծառի փոքրիկ ճյուղ են հայտնաբերել
Չեչնիայում տղամարդը հոսպիտալացվել է թոքերի մեջ կասկածվող ուռուցքով, նա բողոքել է շնչառության և շարժման ժամանակ առաջացող ցավից։ Shantnews.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Բժիշկները հիվանդի զննման ժամանակ նրա թոքում նորագոյացություն են հայտնաբերել։ Վիրահատական միջամտության ժամանակ պարզվել է, որ նորագոյացությունը փշատերև ծառի փոքրիկ ճյուղ է։
Բժիշկները ենթադրում են, որ հիվանդի օրգանիզմ կարող էր ներթափանցել եղևնու կամ սոճու սերմ, որը աճել է և ի վերջո սկսել է ցավ առաջացնել շարժման ժամանակ։ Օտար մարմինը կարող էր նաև ներթափանցել շնչառական համակարգ, երբ տղամարդն անզգուշաբար շնչել է սոճու ասեղի մասնիկը։
Վիրաբույժ-ուռուցքաբանները նշել են, որ սա եզակի դեպք է։