Վանաձորում «Ֆեստիվառ»-ի բեմից Արցախի դրոշը ծածանելու համար բերման ենթարկված երիտասարդն ազատ է արձակվել
Նախօրեին Վանաձորում` «Ֆեստիվառ»-ի բեմից Արցախի Հանրապետության դրոշը ծածանելու համար բերման ենթարկված երիտասարդն ազատ է արձակվել ոստիկանությունից: Հայտնում են Երիտասարդի Ձայնը ՀԿ-ից:
Հիշեցնենք, որ նախօրեին Երիտասարդի Ձայնը ՀԿ-ն տարածել էր տեսանյութ, թե ինչպես է ՀԿ անդամ երիտասարդին ոստիկանը բերման ենթարկում այն բանից հետո, երբ վերջինս բեմում ծածանել էր Արցախի դրոշը: