Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի
Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակության օրը կազմակերպվել է ոտքով ուխտագնացություն:
Այդ մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։
Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի:
Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը:
Թող Աստված ի կատար անի Ձեր ուխտը: