Ճարպերով և շաքարով հարուստ այս մթերքները բացասաբար են ազդում հիշողության վրա
Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ մարդիկ, ովքեր ճարպերով և շաքարով հարուստ սնունդ են օգտագործում, ավելի վատ են կատարում հիշողության խնդիրները: Հետազոտությունը հրապարակվել է Physiology & Behavior ամսագրում․ Mediahub-ի փոխանցմամբ՝ գրում է Gazeta.ru-ն։
Անցյալ դարում նկատվել է զգալի գլոբալ տեղաշարժ դեպի բարձր վերամշակված արդյունաբերական արտադրանքի օգտագործումը: Տանը կերակուրներ պատրաստելու փոխարեն ժամանակակից ուտեստները հիմնականում պատրաստվում են արդեն վերամշակման ինչ-որ փուլ անցած մթերքներից։ Այսպիսով, շատ բաղադրիչներ լրացուցիչ մշակվում են շաքարով և աղով, որպեսզի համն ավելի լավ լինի:
Հետազոտությունը ցույց է տվել, որ ճարպերով և շաքարով հարուստ մթերքների չափից ավելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել, ինչն իր հերթին կարող է ազդել հիշողության գործառույթների վրա:
Գիտնականները առցանց հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 340 մասնակից: Նրանցից պահանջվում էր կատարել տարբեր առաջադրանքներ և լրացնել հարցաթերթիկ՝ առօրյա կյանքի վերաբերյալ հարցերով:
Արդյունքները ցույց են տվել, որ այն մասնակիցները, ովքեր նշել են ճարպերի և շաքարի պարունակությամբ սննդի ավելի մեծ սպառման մասին, հակված են ավելի վատ կատարել հիշողության բոլոր առաջադրանքները: Միակ բացառությունը բառի ճանաչման առաջադրանքն էր։ Նրանք նաև ավելի դանդաղ ռեակցիաներ են ցույց տվել։
Այդ մթերքներն են՝
Կիսաֆաբրիկատներ և վերամշակված ուտեստներ` երշիկներ, նրբերշիկներ
Զտված ածխաջրեր
Շատ տապակած կարտոֆիլ
Մեծ քանակությամբ շաքար պարունակող մթերքներ, ինչպես նաև՝ շաքարավազ։