Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել բրազիլական թիմ
«Գրեմիոն» դիտարկում է հարձակվող Ալեքսիս Սանչեսին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է Globo Esporte-ն:
34-ամյա չիլիացին ազատ գործակալի կարգավիճակ ունի, քանի որ նրա պայմանագիրը «Մարսելի» հետ ավարտվել է:
Բրազիլական ակումբը Սանչեսին դիտարկում է որպես հարձակվող Լուիս Սուարեսի հնարավոր փոխարինողի, ով ցանկանում է տեղափոխվել «Ինտեր Մայամի»՝:
Սանչեսը Մարսելում է հանդես գալիս անցած ամառվանից։ Նա թիմի կազմում անցկացրել է 44 հանդիպում, դարձել 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ, փոխանցում է ArmSport.am-ը։