Հայտնի է՝ ով կլինի Բարսելոնայի ավագը
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ այս մրցաշրջանում ավագի թեւկապը կրելու են չորս ֆուտբոլիստներ:
Առաջին ավագը կլինի պաշտպան Սերժի Ռոբերտոն, որին հաջորդում են Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Ռոնալդ Արաուխոն և Ֆրենկի դե Յոնգուն՝ այդ հերթականությամբ:
Վերջին երկու տարիներին Ռոբերտոն թիմի երրորդ ավագն էր Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո։ Այդ ժամանակվանից ի վեր առաջին երկու ավագները Սերխիո Բուսկետսն ու Ժերար Պիկեն են, փոխանցում է ArmSport.am-ը։