Դանիայի ԱԳ նախարարությունը դատապարտել է երկրում Իրաքի դեսպանության դիմաց Ղուրանի այրումը
Սուրբ գրքերի և կրոնական խորհրդանիշների ոչնչացումը դատապարտելի, ամոթալի արարք է՝ հայտարարել է Դանիայի արտգործնախարարությունը։
«Դանիայի կառավարությունը դատապարտում է Ղուրանի այրումը․ սուրբ տեքստերի և այլ կրոնական խորհրդանիշներ այրելն ամոթալի արարք է, որը չի հարգում ուրիշների կրոնը։ Սա սադրիչ գործողություն է, որը վիրավորում է շատ մարդկանց և պառակտում է ստեղծում տարբեր կրոնների և մշակույթների միջև»,- ասված է հայտարարության մեջ:
ԱԳՆ-ից հիշեցրել են, որ Թագավորությունում կրոնի ազատություն է, և շատ հպատակներ իսլամ են դավանում:
Կոպենհագենի ոստիկանությունն ավելի վաղ՝ հուլիսի 21-ին, տեղեկացրել էր, որ Իրաքի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ այրվել է «գիրքը»՝ չհստակեցնելով, թե խոսքը արդյոք Ղուրանի մասին է: Դանիայի ԱԳՆ-ն հաստատել է այդ փաստը։